Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը Խոր վիրապում աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ

Հռոմի պապը Խոր վիրապում աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ
22.06.2016 | 17:38

Հռոմի պապի Հայաստան այցն ընդգծում է նրա ցանկությունը՝ ցույց տալ իր մտերմությունը հայ ժողովրդին, որն այդքան շատ է տառապել իր պատմության ընթացքում՝ լրագրողներին ասել է Սուրբ աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսելով Հայաստան Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի մասին, հայտնում է Radio Vatican-ը: Հայր Լոմբարդին նշել է, որ Հռոմի պապի այցը Հայաստան Կովկաս ուղևորության առաջին մասն է: ՈՒղևորության երկրորդ մասը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ նա կայցելի Ադրբեջան և Վրաստան: Կայքը հիշեցնում է, որ 2015-ի ապրիլին Վատիկան էր այցելել Գարեգին Բ կաթողիկոսը՝ Հայոց ցեղասպանության հիշատակման պատարագին մասնակցելու համար:

Հայաստան այցի ընթացքում Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Հայր Լոմբարդին նշել է, որ Հայաստան մեկնող լրագրողների թվում է Եվանգելինա Հիմիթյանը՝ դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած տարիներին Ֆրանցիսկոս պապի ընկեր հայ քահանայի դուստրը:

Լրագրողի պապիկն ու տատիկն օսմանյան թուրքերի կողմից հայերի հետապնդումների ականատես են եղել և փրկվել են թուրք գյուղացիների օգնությամբ: Հայր Լոմբարդին հայտնել է, որ Ֆրանցիսկոս պապը կայցելի Գյումրի, որտեղ բացօթյա պատարագ կմատուցի, այնուհետև կվերադառնա Երևան։ Այցի վերջին օրը պապը կայցելի Խոր վիրապ, որտեղ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ